26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

40 մլն դոլարի վարկ` ֆիննախարարությանը

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից: Ոռոգման համակարգերի արդիականացումե ծրագրի իրականացման համար Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով ներդրումային վարկ: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը և այլն:

Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից, որոնք են` մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինումը ինքնահոսով, հիմնական և միջտնտեսային ջրանցքների վերականգնումը, ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացումը և ՋՕՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

Գյուղատնտեսական նպատակների համար կայուն և որակյալ ջրամատակարարման ապահովումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը էապես կնպաստեն երկրում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների աճին:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ