26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պատերազմող երկրին հարմար է նախագահական համակարգը.քաղաքագետ

«Տարբեր երկրներ տարբեր ձևով էին ընտրում , թե ինչպիսի Սահմանադրական դիզայն է հարմար իրենց երկրին»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Մարկարովը անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումների ներկայացված նախագծին փաստելով, որ այս նախագծին՝ այո՛ է ասում քաղաքական մեծամասնությունը, սակայն ո՛չ կասի հանրության մեծամասնությունը: Քաղաքագետը նկատեց, որ նույն թեմաները եղել են Հայաստանի քաղաքական դիսկուսի ժամանակ 1990 թվականներին:

Քաղաքագետը հրացադրում արեց.« Ի՞նչն է նպատակահարմար Հայաստանի համար, ունենալ կառավարման համակարգ՝ ուժեղ նախագահով՝ նախագահական կամ  կիսանախագահական համակարգի տեսքով, թե ունենալ խորհրդարանական կառավարումը, որտեղ հիմնական լիազորությունները տրվելու են կարծես թե խորհրդարանին, բայց հիմնական գործադիր իշխանության դերակատարողը լինելու է երկրի վարչապետը»:

Անդրադառնալով ծավալվող քննարկումներին Մարկարովը նկատեց, որ անցումային ժամանահատվածում նպատակահարմար է իշխանությունը տեսնել մեկ ուժեղ մարդու ձեռքում .«Երբ կա բացահայտ ռազմական կոնֆլիկտ, ապա շեշտադրվում են այն նորմերը, որոնք ցույց են տալիս նախագահական ինստիտուտի կարևորությունը քաղաքական համակարգի մեջ: Եթե վերցնենք 1995 թվականը, ապա եղել է նախագահ, որը այսպես ասած ծածկում է այն ինչ ունենք, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների մեջ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ