26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուլուի նյարդերն էլ չեն դիմանում

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով բաց նամակ է հղել ԿԳՆ Արմեն Աշոտյանին` տարրական դասագրքերի մատչելիության շուրջ եղած բողոքների վերաբերյալ:

”Պրն. նախարար Ա. Աշոտյան, իմ նյարդերն էլ չեն դիմանում տարրական դասարանների դասագրքերին: Ամեն երեկո ծնողների զանգերն ու միասին գլուխ կոտրելն ինձ հիշեցնում է «Ինչ, որտեղ, երբ» խաղը: Եթե ի վիճակի չեք նորմալ դասագրքեր գրել, դուք չէ, այլ ԿԱԻ-ն, ապա վերադարձեք մեր ժամանակների Այբբենարաններին կամ փոփոխեք, այլապես խոստանում եմ ամեն դասը դնել համընդհանուր քննարկման, ու կտեսնեք` ինչ տպավորություն են թողնում Ձեր տեքստերն ու մեթոդները:
հ.գ. Ձեր ժամանակակից հեղինակների անիմաստ բարբաջները փոխարինեք դասական հեղինակների գրվածքներով… Մեր մթագնած ուղեղները դեռ այնքան չեն հասունացել, որ հասկանան, հետո երեխաներին բացատրեն սյուրռեալիստական տեքստեր, առանց այն էլ կյանքը բարդ է, ավելի մի բարդացրեք այն…
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքներով` Լ. Բադալյան”,-գրել է Լուսինե Բադալյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ