20 Ապրիլի, Երեքշաբթի, 2021
KFC

Շարմազանովի օգնականի արձագանքը Վիկտոր Սողոմոնյանի պնդմանը

новый коллаж

«Այո, ծանոթ եմ պարոն Սողոմոնյանի արձագանքին: Համարում եմ, որ այն կա՛մ նախնական հարցազրույցում սպրդած հստակ անհամապատասխանության մասին պարոն Շարմազանովի բարձրաձայնումից խուսանավելու, կա՛մ պարզապես լեզվական թյուրըմբռնման խնդիր է: Ասեմ, որ հայերենում շատ հեշտ է ծավալուն նախադասությունների բուն իմաստը տարանջատել: Տվյալ դեպքում հարկ է պարզեցնել նախադասությունը, գտնել ենթական, հետո ստորոգյալը, հետո անհրաժե՛տ լրացումը: Այսպես` ինչը՞- հովանավորչական կառավարումը (ենթակա), ինչ կլինի՞- կդառնա (ստորոգյալ), կդառնա ինչ՞- վերարտադրման գործիք, ինչի՞ վերարտադրման գործիք- արատավոր համակարգի: Այ այսպես ավելի հեշտ է զգալ, որ պարոն Շարմազանովը, շնորհիվ միջնակարգ դպրոցում դրվող ամուր հայեցի լեզվամտածողության, ամեն ինչ, իհարկե, շատ ճիշտ է ընկալել և մեկնաբանել: Այպես որ կարիք չկա թույլ տրված քաղաքական «կիքսը» ծածկել ժպիտ առաջացնող մեկնություններով»,-ասել է Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Top-News-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մասնավորապես նշել էր. «Շարմազանովը մեկնաբանել է մի բան, որը հարցազրույցում չկա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ