26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ Սերժ Սարգսյանը կհայտարարի հանրաքվեի օրը

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում կրկին հանրահավաք է հրավիրել՝ անհամաձայնություն հայտնելով սահմանադրական փոփոխություններին: Նախաձեռնության խորհրդի անդամ Հրայր Մանուկյանը Henaran.am-ի հետ զրույցում դրական գնահատեց նախորդ՝ հոկտեմբերի 2-ի հանրահավաքը՝ նշելով, որ մասնակիցների քանակը զիջում էր ընդդիմադիր այլ հանրահավաքներին, քանի որ հանրահավաքը կազմակերպել է բացառապես նախաձեռնությունը, իսկ քաղաքական ուժերը պարզապես ելույթ էին ունեցել հանրահավաքին, այսինքն՝ այն չի կարելի համարել որպես քաղաքական այլ ուժերի հետ համատեղ անցկացվող հանրահավաք: Մանուկյանը շեշտեց, որ նախաձեռնության համար մասնակիցների թվի հարց չի կարող  լինել:

Հրայր Մանուկյանը տեղեկացրեց, որ բացի հանրահավաքային պայքարից նախատեսում են նաև պայքարի այլ հարթակներ, իրազեկման ակցիաներ, իսկ գործողությունների հստակ ժամանակացույցը հայտնի կդառնա հոկտեմբերի 12-ից հետո, երբ նախագահը կհայտարարի հանրաքվեի անցկացման օրը:

Մանուկյանը նաև հույս հայտնեց, որ հեկտեմբերի 30-ին նախատեսում են այնպիսի հանրահավաք, որը մասնակիցների թվով կգերազանցի նախորդին:

151641

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ