18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ-ն կարող է վարչապետին փոխել պաշտոնավարումից մեկ տարի անց

Սահմանադրության փոփոխությունների նախագծի լրամշակված նոր տարբերակով՝ ԱԺ-ն ՀՀ վարչապետին անվստահություն կարող է հայտնել և փոխել ոչ շուտ, քան վարչապետի նշանակումից մեկ տարի հետո, ինչը նպատակ ունի ավելի մեծ կայունություն ապահովել: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ խոսելով լրամշակված տարբերակում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ:

Պողոսյանը վստահեցրեց, որ այս փոփոխությունը թույլ կտա, որպեսզի վարչապետն ու իր կառավարությունը բավարար ժամանակ ունենան իրականացնելու իրենց առջև դրված ծրագրերը և, այսպիսով, որոշակի կայունություն կապահովվի: Բացի այդ՝ նոր սահմանադրության համաձայն՝ հարցապնդումների պատասխանների քննարկումներն իրականացվեն ոչ թե պատգամավորների 1/5-ի պահանջով, այլ խմբակցության առաջարկությամբ: Ինչը  նշանակում է, որ հարցապնդումը ներկայացնում է խմբակցությունը, ինչի պատասխանը ներկայացվում է ԱԺ-ում և խմբակցությունն իրավունք ունի պահանջելու, որ հարցապնդման վերաբերյալ խորհրդարանում քննարկումներ ծավալվեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ