29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հարգել լրագրողական էթիկան, թե ոչ

picture355

Լրագրողական էթիկայի տեսանկյունից անընդունելի է, երբ մի լրատվամիջոց թիրախ է դարձնում իր գործընկեր մեկ այլ լրատվամիջոցին և հրապարակավ քննադատում նրա գործունեությունը, աշխատակազմի կատարած աշխատանքը կամ էլ հրապարակում լրագրողների անձնական կյանքին վերաբերող մանրամասներ և տեղեկություններ: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստիների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը:

«Լրագրողներն ընդհակառակը պետք է նպաստեն ժուռնալիստական համայնքի համերաշխությանը, քանի որ հանրային կյանքում լինում են դեպքեր, երբ լրատվամիջոցի կամ հենց լրագրողի նկատմամբ կազմակերպության կամ անհատի կողմից հարձակումներ կամ վիրավորանքներ են լինում»,- մանրամասնեց միության նախագահը՝ կարևորելով ժուռնալիստական համերաշխությունը:

Աստղիկ Գևորգյանն ափսոսանքով նշեց, որ եթե որևէ լրատվամիջոց կամ լրագրող բախվում է իրավունքների խախտման հետ, նրան աջակցում են միայն իրավապաշտպան կազմակերպություններ, իսկ լրագրողական համայնքը, կարծես թե, չի ուզում խառնվել:

«Հրապարակային միմյանց աջակցելը նույնպես էթիկապես ճիշտ է և կազմում է լրագրողական համերաշխության բաղկացուցիչ մասը: Իրականում, ցավոք, դրան ականատես չենք լինում: Օրինակ երբ Ա1+ հեռուստաընկերությունը ցանկանում էին փակել, լրագրողական համայնքը բաժանվեց երկու մասի: Մի մասը պահանջում էր չփակել հը-ն՝ հաշվի առնելով, որ այլընտրանքային նման լրատվամիջոցը պետք է ժողովրդավար պետության կայացման գործում, իսկ, ահա, լրատվամիջոցների կեսը հայտարարություն տարածեց՝ համաձայնություն հայտնելով հը-ի փակման կապակցությամբ»,- մանրամասնեց Աստղիկ Գևորգյանը՝ շեշտելով, որ այդ ամենը կարգավորվում է լրագրողական էթիկայի սկզբունքներով և լրատվամիջոցն է որոշում հարգել էթիկան, թե ոչ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ