25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեզ համար կարևոր է Ադրբեջանի սահմանների պահպանությունը. Թուրքիան չի հրաժարվում Ղարաբաղից

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ բազմաթիվ այլ թեմաների շարքում անդրադարձել է նաև ղարաբաղյան հարցին, գրում է Ermenihaber.am-ը:

Խոսելով Հարավային Կովկասում առկա հակամարտություններից՝ նշել է, որ իրենց համար կարևոր է Ադրբեջանի սահմանների պահպանությունը:

«Հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Դա պետք է արվի` հաշվի առնելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչվաճ սահմանների պահպանման սկզբունքները»,- ըստ թուրքական «haberesinti.net» կայքի` ասել է Թուրքիայի կառավարության ղեկավարը:

Դավութօղլուն խոսել է նաև Թուրքիայում գտնվող 2 մլն սիրիացի փախստականների մասին` ասելով, որ Թուրքիան արդեն 8 մլրդ դոլար է ծախսել նրանց համար ու այդ գումարից միայն 417 միլիոնն է փոխանցվել միջազգային ֆոնդերից:

Նա խոսել է նաև Կիպրոսի, պաղետինաիսրայելական հակամարտության, ահաբեկչության և այլ թեմաների մասին: Ելույթի վերջում Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան Եվրոպայի մի մասն է և հավատարիմ է ԵՄ անդամ դառնալու գաղափարին:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ