19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում հարձակվել են հայտնի լրագրողի վրա

Թուրքիայում սեձական տան դիմաց հարձակվել են թուրքական «Հուրիեթ» պարբերականի լրագրող Ահմեդ Հաքանի վրա:

Հարձակվողները չորսն են եղել, լրագրողը տեղափոխվել է հիվանդանոց կողերի և քթի կոտրվածքներով: «Հուրիեթ»-ը հայտրաարություն է տարածել, որում նշվում է, որ լրագրողը վիրահատման կարիք ունի:

Ոստիկանությունը կարողացել է ձերբակալել հարձակումն իրականացրած 4 անձանց: Հաքանն ավելի ուշ հաղորդագրություն է հրապարակել, որում նշվում է. «Շարունակելու ենք գնալ այն ուղով, որը ճիշտ է»:

Լրագրողի վրա իրականացված հարձակումը բազմաթիվ քննադատությունների առիթ է դարձել: Կատարվածը քննադատել է նաև «Հուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինը, ով կատարվածը կազմակերպված, ծրագրավորված հարձակում է անվանել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ