26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե մենք հրաժարվենք տոնից, կնշանակի՝ ուրախացնում ենք ազերիներին

Թատերագետ Լևոն Մութաֆյանը Facebook-ի իր էջում գրում է.

«Իսկ ես անբարո չեմ համարում, որպեսզի նշվի Երևանի օրը, հերթական անգամ անցկացվի «Երևան-Էրեբունի» տոնահանդեսը:

Եվ ասեմ ինչու:
Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ պետք է աջակցենք սահմանամերձ գյուղերին, իսկ դա պարտադիր ու անհրաժեշտ է, ապա բոլոր միջոցառումները պետք է հանվեն, և գումարներն ուղղորդվեն սահմանամերձ գյուղեր:

Երկրորդ ու առավել կարևոր բացատրությունս.
Եթե մենք հրաժարվենք տոնից, կնշանակի՝ ուրախացնում ենք ազերիներին, ոգևորում: Նրանք իրենց բավարարված կզգան, որ կարողացան խափանել երկրի գլխավոր տոներից մեկը: Կուրախանան, որ մեր սահմաններին վնաս են հասցրել:
Պիտի լինի տոնը: Պիտի ի լուր աշխարհի թնդացնենք, որ մեր ոգին աննվաճ է, որ մենք պարել ու երգել գիտենք, ցնծալ գիտենք՝ նաև գլուխ խոնարհելով մեր զոհերի հիշատակների առջև:

Իսկ սահմանամերձ գյուղերը պետք է վերականգնենք «Հայաստան» հիմնադրամի միջոցներով:
Եկեք պայքարենք, որպեսզի 2015-ի հեռուստամարաթոնի գումարներն ուղղորդվեն սահմանամերձ գյուղեր, որպեսզի այս հիմնադրամի միջոցներով իրականացվող Նախագահի մրցանակաբաշխություն չլինի, մրցանակի գումարներով վերականգնենք սահմանամերձ գյուղերի մանկական և դպրոցական հիմնարկները:
Հիմնադրամը ստեղծվել է ողջ հայության համար, իսկ մենք վերջերս միայն մի տեղ ենք ուղարկում ֆինանսական միջոցները:
Կարծում եմ, որ եթե հայտարարվի հիմնադրամի դրամահավաքը սահմանամերձ գյուղերին ուղղորդելու մասին, ապա աշխարհում ապրող ամեն մի հայ չի զլանա 10 դոլարի չափով ներդրում անել…»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ