25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատգամավորի «բացառիկ» առաջարկը /վիդեո/

Աղ ու հացով, երգով ու ուրախ տրամադրությամբ սեպտեմբերի 25-ին բացվեց Տավուշի մարզի սահմանային Չորաթան գյուղի խաղահրապարակը:

Անգամ երեխաները հուզված էին ու գիտակցում էին պահի արժեքը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տավուշեցի Գագիկ Մելիքյանը հրաժարվեց իր ձեռքով կտրել տոնական ժապավենը. «Այս անուշիկ ու սիրուն բալիկների իրավունքն է դա»,- ասաց պատագամավորը:

Նշենք, որ խաղահրապարակի կառուցմանը նպաստել են հեռավոր Ավստալիայում բնակվող հայ բարերարները: Նախագծող-ճարտարապետ Աղավնի Յազչյանը Henaran-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ ամեն հայ պետք է փորձի իր փոքրիկ լուման ներդնել սահմանային գյուղերին օժանդակելու գործում:

«Կարևոր է, որ մեր սերունդը դաստիարակվում է նժդեհյան ոգով »,- նշեց Գագիկ Մելիքյանը` ընդգծելով, որ հպարտության զգացողություն ունի և անչափ ուրախ է` ապագա սերնդի վճռականությունը տեսնելով:

Մանրամասները՝ տեսանյութում:

IMG_4912

IMG_4919

IMG_4902

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ