25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցի փորձագետը զգուշացնում է

Օգտատեր Գայանե Պողոսյանը մեջբերում է ադրբեջանցի փորձագետի նախազգուշացումն ուղղված սեփական իշխանություններին` պատերազմ սկսելուց առաջ մտածել հայկական կողմի` միջուկային մարտագլխիկներ ունենալու հավանականության շուրջ.

«Կան տեղեկություններ, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային շրջանից ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի»: Այս մասին, Moderator.az-ի հաղորդմամբ, Minval.az-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար, քաղաքագետ Հեյդար Ջամալը:

Քաղաքագետը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ընդգծել է նոր պատերազմի սկսման հավանականության մշտական առկայությունը: «Մարդկությունը կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին: Այսօր քարտեզի վրա այնքան շատ թեժ կետեր կան, որ վաղը կարող է մեծ պատերազմ սկսվել…

Տեղեկություններ կան, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային ժամանակներից որպես ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք նա չի վերադարձրել Մոսկվային, և դրանք Մեծամորի ատոմակայանի միջոցով մշտապես թարմացվում են: Հայ միջուկային ֆիզիկոսները խորհրդային գիտական պոտենցիալի մի մասն էին: Ղարաբաղը ետ վերադարձնելու մասին մտածելիս մենք չենք կարող լուրջ չվերաբերվել այս հանգամանքին»,- նշել է Հ. Ջամալը :

Իսկ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ եթե պատերազմ սկսվի, կասկածի տակ կլինի Ադրբեջանական պետության գոյությունն ընդհանրապես … »:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ