28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցունքները խեղդեցին. Իմ սիրուն ձի, որտեղ թողիր իմ բալին … /վիդեո/

Արմանի մահից հետո՝ մայրը իր ապրելու իմաստը փորձեց գտնել երեք թոռների մեջ:Ինքն իրեն հուսադրեց, հպարտացավ՝ որդին սահմանապահ էր ու կյանքը դրեց հայրենիքի զոհասեղանին: Արմանի որդին սիրում է զինվորական հագուստներ կրել, երազում է զինվոր դառնալ:

Պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանը զոհվեց 2015 թվականի հունվարի 21-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի  Բերդի տարածաշրջանի սահմանագոտում՝ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից: Արմանը երեք անչափահաս երեխա ուներ: Ընդամենը 35 տարեկան էր:

Սեպտեմբերի 25-ին հակառակորդի կրակահերթի տակ սահմանամերձ Չորաթանում տեղի ունեցավ Արման Ուդումյանի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությունը: 13 ամյա Մարիաննա Ուդումյանը երգեց բոլոր մայրերի փոխարեն` «Իմ սիրուն ձի՝ դու ինձ ասա՝ որտեղ թողիր իմ բալին … »:

Արցունքները խեղդում էին ոչ միայն որդեկորույս մորը …

Մանրամասները՝ տեսանյութում: 

12076357_827932953994500_164597339_o 12076491_827933007327828_481830202_o

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ