26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Աստված կա՝ ինձ չի ների». ինքնասպան եղած գործարարի նամակն ուղարկվել է փորձաքննության

Henaran.am-ի տեղեկություններով հայտնի ժամացույցների «SWATCH», «EIFEL» խանութների ցանցի սեփականատեր 40-ամյա Գեւորգի Մկրտչյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված գործի շրջանակներում  հարցաքննվել են վերջինիս հարազատները, խուզարկվել է Մկրտչյանի աշխատասենյակը, որտեղ առգրավված ձեռագրերն ուղարկվել են փորձաքննության՝ պարզելու համար արդյոք ինքնասպանությունից առաջ գրված նամակը Մկրտչյանն է գրել, թե ոչ:  Գործարարը նամակ էր թողել, որտեղ մասնավորապես նշվում է.

«Մամ ջան, պապ ջան … կներեք ինձ՝ ես պետք է գնամ… մի մեղադրեք ոչ մեկին, ես եմ մեղավոր՝ մոլորվեցի: Հարազատներիս եւ ընկերներիս խնդրում եմ օգնել ընտանիքիս: Ում վնաս եմ պատճառել, կներեք … էրեխեք ջան, հավատացեք Աստված կա, ինձ գիտեմ՝ չի ների»:

Հիշեցնենք, Գեւորգի Մկրտչյանն ինքնասպան է եղել օգոստոսի 16-ին իր առանձնատանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ