02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամենամեծ ձեռքբերումը բանակն է. Կոռնիձորի Արո

«88 – 91 թվականներին մենք նվաճեցինք անկախություն: Որը մեզ հեշտ չտրվեց: Մենք բազում զոհերի, բազում կտտանքների ու բազում տանջանքների գնով կարողացանք նվաճել այն անհասանելին խորհրդային միության մեջ, որը մեր անկախությունն էր:Անկախությունը մենք նվաճեցինք չունենալով հմուտ պետականաշինության փորձը, որը օգտագործելով հմուտ իշխանությունները ուղղեցին հենց մեր դեմ: Ստացվեց, որ ունեցանք անկախություն, բայց որպես երկիր չունեցանք ազատություն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի ազատամարտիկ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):

Արա Խուդավերդյանի դիտարկմամբ հենց սխալ ընտրված իշխանության շնորհիվ այսօր Հայաստանը և հայ ժողովուրդը հայտնվել է մոլորության մեջ :

«Մենք պետք է պայքարենք, որ գոնե մեկ ժամ առաջ այս կարգավիճակից դուրս գանք: Մի բան է միայն կարևոր, որ այս ժամանակահատվածում մենք ունեցանք այն պետական սինդրոմները, որոնք կարևոր էին` գերբը, հիմնը, դրոշը, լեզուն, որը դարձավ պետական լեզու: Ունեցանք ամենամեծ հզոր ծնունդը` հայոց բանակը և հայոց պետականությունը»,-նկատեց Արա Խուդավերդյանը հավելելով, որ մեր համար շատ կարևոր է նաև մեր ազգային արժեքը` դրամը, որի շուրջ վերջերս քննարկումներ են ծավալվում:

Որպես անկախության կայացման ակունքներում կանգծնած մարդ Խուդավերդյանը իրեն իրավունք է վերապահում ասել ճշմարտությունը.«Թե մեր վիճակը ինչպիսին կլինի՝ դա կախված է մեր իշխանավորներից, թե նրանք ինչպես կկիրառեն իրենց ձեռքի տակ եղած պետական մեխանիզմները, որպիսի պետությունը էլ ավելի հզորանա»,-նշեց ազատամարտիկը:

Ազատամարտիկը առանձնացնում է մի հանգամանք, այն որ մեծագույն ձեռքբերում հանդիսացող հայոց բանակը հասարակ ժողովրդից կազմված միավոր է, որտեղ օլիգարխների երեխաներ չեն ծառայում:

«Այդ պատճառով էլ մեր տղաները կրունկ չեն ցույց տալիս թշնամուն, այլ նվաճում են ու պաշտպանում»,-ընդգծեց ազատամարտիկը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ