26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն արտահայտեց իր վերջնական դիրքորոշումը

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում մամուլի ասուլիսով հանդես եկավ ԲՀԿ կուսակցության խոսնակ Վահան Բաբայանը: Վերջինս իր խոսքը սկսեց` արտահայտելով ԲՀԿ-ի վերջնական ու միասնական կարծիքը`սահմանադրական բերափոխումների շուրջ:

«Ես ձեզ հիմա ասում եմ ԲՀԿ-ի պաշտոնական ու վերջնական տեսակետը, այն է` մենք միանում ենք «այո»-ի բանակին ու «այո» ասում սահմանադրական բարեփոխումներին»,- ասաց Վահան Բաբայանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորն ասաց, որ այս որոշման համար նրանք երկար են մտածել, մի լավ ծանրութեթև արել ամեն բան և ի վերջո եկել մեկ միասնական որոշման, այն է` պետք է սատարել այն բորեփոխումներին, որոնք երկրի կառավարումը, և ոչ միայն, ավելի արդյունավետ կդարձնեն:

Henaran-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ մինչև հիմա ԲՀԿ-ն ամեն կերպ քննադատում էր սահմանադրական բարեփուխումները, այդ ինչպե՞ս եղավ, որ հիմա սկսեց սատարել փոփոխություններին, պատգամավորն ասաց, որ երկար քննարկելուց հետո առանձնացրել են մի քանի դրույթներ, որոնք էլ ստիպել են գալ այդ եզրահանգմանը: «Կարևոր է հատկպաես խորհրդարանական կառավարման անցնելու դրույթը, ինչը ԲՀԿ-ի հիմնական գաղափարախոսություններից է»,- շեշտեց Բաբայանը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին ԲՀԿ անդամ Հայկ Խաչատրյանի առաջ բերած տեսակետի մասին, առ այն, որ ինչ էլ լինի, ինքը դեմ է գանլու սահմանադրական բարեփոխումներին: Այս հարցի շուրջ Բաբայանը հստակ մեկնաբանություն չուներ. «Դա երևի ասել է, մինչև մեր միասնական դիրքորոշումը արտահայտելը»:

Իսկ այ դիտրակմանը, թե ի՞նչ կլինի ԲՀԿ-ական այդ անդամի հետ, եթե նա այնուամենայնիվ պնդի իր տեսկետը և ոչ ասի, արդյո՞ք կհեռացի ԲՀԿ-ական շարքերից, Բաբայանն ասաց. «Դեռ կքննարկենք»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ