02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոճրագործը… /վիդեո/

«Իշխանությունը սարսափում է այն գործընթացից, որը կարող է վերջիվերջո ընդդիմադիր հայացք ունեցող գործիչներին համախմբել և սկսվի իշխանափոխություն գործընթաց»,-այսօր Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի առիթով հրավիրված ընդունելության ժամանակ հայտարարեց «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանը շեշտեց, որ ժողովուրդը կարող է Սահմանադրությանը հավատարիմ լինելու սկզբունքով հասնել իշխանափոխության.«Ժողովուրդը կարող է իր կամքը պարտադրել»,-ընդգծեց Սեֆիլյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ու արձագանքելով հարցին, թե կարող է միանալ Քոչարյանը «Ոչ»-ի ճակատին՝ Սեֆիլյանը պատասխանեց.« Նա ոճիր է գործել մեր ժողովրդի նկատմամբ: Մենք ասել ու ասելու  ենք, որ չենք պատրաստվում գործակցել այն մարդկանց հետ, որոնք մարտի 1-ին՝ ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցել են մարդասպանությանը: Մենք թույլ չենք տա, որ ոճրագործը ակտիվանա»,-հավելեց Ժիրայր Սեֆիլյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ