29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բժիշկները շոկի մեջ էին, երբ տեսան, թե ինչ էր եղել երկվորյակների հետ մինչև լույս աշխարհ գալը /ֆոտո/

f3c98bf7008415682312d88ca752b7d0

Քեյթ Լուկասն ու իր ամուսինն մեծ երեխաներ ունեին, երբ որոշեցին եւս մեկ փոքրիկ ունենալ:

Հղիանալուց հետո պարզվեց, որ Քեյթը երկվորյակների է սպասում, գրում է interesbook.ru-ն:

Զույգին, սակայն, տհաճ անակնկալ էլ էր սպասվում: Բանն այն է, որ էմբրիոնները բաժանվել էին իրարից բեղմնավորումից ընդամենը 8-13 օր անց, ինչը նշանակում է, որ նրանց միջև չէր հասցրել ձևավորվել պաշտպանիչ թաղանթ: Մի քանի օրից երեխաները կարող էին սիամական երկվորյակներ դառնալ, բայց սա դեռ փորձանքի կեսն էր: Նման հղիությունների ժամանակ պտուղներից մեկի պորտալարը կարող է փաթաթվել մյուս պտղի պարանոցին ու խեղդամահ անել նրան: Երեխաների կյանքը վտանգված էր՝ դեռ չսկսված:

Բժիշկը խորհուրդ տվեց Քեյթին չանհանգստանալ ու ամեն ինչ գաղտնի պահել՝ թողնելով բնության ընտրությանը… Սակայն ո՞ր մայրը կարող էր այդպես վարվել: 28 շաբաթական հղիության ընթացքում Քեյթը հիվանդանոց ընկավ, որտեղ 35 օր շարունակ ամեն վայրկյան պայքարեց իր մանկիկների կյանքի համար: Նա ծննդաբերեց կեսարյան հատումով, ու երբ բժիշկները տեսան երեխաների պորտալարերը, շոկի մեջ ընկան:

Բանն այն է, որ պորտալարերը շատ պինդ հյուսված էին, ու գրեթե անհավանական է, բայց երկու երեխաներն էլ ողջ էին: Սակայն սա դեռ ամենը չէ:

Քանի որ երկվորյակները ժամկետից վաղ էին լույս աշխարհ եկել, նրանք շատ փոքրիկ էին ու թույլ, բայց փառք Աստծո՝ լիովին առողջ: Բժիշկները ճիշտ պահ ընտրեցին կեսարյան հատման համար, քանի որ եթե վիրահատությունն ուշանար մի քանի ժամով անգամ, հյուսված պորտալարերն ապրելու շանս չէին թողնի մանկիկներին:

Չնայած նրան, որ երեխաներն ինկուբատորի մեջ մնալու կարիք չունեին, նրանք շարունակում էին գտնվել ինտենսիվ վերահսկողության ներքո: Բժիշկներն ու ծնողները չէին դադարում անհանգստանալ, քանի որ այսպես ծնված երկվորյակների միայն 1 տոկոսն է ողջ մնում, բայց արի ու տես, որ այս երկվորյակները հենց այդ 1 տոկոսից էին: Ահա տեսեք, թե ինչ չքնաղ աղջնակներ են դարձել նրանք:

Հարփերն ու Կլեոն ներկայումս 8 տարեկան են և անչափ մտերիմ են, չնայած որ խիստ տարբեր բնավորություններ ունեն: Բնականաբար, նրանք հիմա չեն հիշում, թե ինչ անասելի դժվարությամբ են լույս աշխարհ եկել ու երկուսով ողջ մնացել:

sc3 d63eb242922ae95690edb48b4d98309e d6a0e37ba7dc9a19834815395582fc10 881191fcce336ea2e6f7fe3be5e77f54 dd3e71bc8d80896599b762c5168e3396

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ