26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Տաշիր” բարեգործական հիմնադրամի կողմից պարգեւատրվեցին 300 մանկավարժներ եւ 50 գիտնականներ

Չափազանց կարեւոր է հոգատար լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց մտավոր ներուժը ներդնում են նոր մտավոր ներուժ ձեւավորելու համար: Ահա հիմնական այս հավատամքով  դեկտեմբերի 2-ին կյանքի կոչվեց “Տաշիր” բարեգործական հիմնադրամի հերթական նախաձեռնությունը, որի  ժամանակ 100  հազարական դրամով պարգեւատրվեցին մարզի բոլոր դպրոցները ներկայացնող 300 մանկավարժներ, ինչպես  նաեւ մարզում աշխատող եւ ստեղծագործող 50 երիտասարդ գիտնականները:

Վանաձորում տեղի ունեցած միջոցառումն անցավ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մասնակցությամբ եւ օրհնությամբ:

“Մեր ինքնությունը, մեր տեսակը պահելու ու պահպանելու համար, մեր մշակույթն իր առանձնահատկություններով աշխարհին ներկայացնելու համար պիտի կրթյալ սերունդներ պատրաստենք, աջակցենք գիտությանը, կրթությանը, ինչի ականատեսն ենք Կարեն եւ Սամվել Կարապետյան եղբայրների կողմից”,-նշեց Սրբազանը` հավելելով. “Կարող ես  աշխարհն էլ ունենալ որպես քո սեփականություն, բայց մարդ շահել, գիտություն, մշակույթ շահել, արվեստ շահել, մտավորականին, մանկավարժին,  գիտնականին մեծարել` ամեն մարդու բան չէ”:

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշեց, որ այս նախաձեռնությամբ  Կարապետյանների ընտանիքը մի կողմից գնահատում է փորձ ու վաստակ ունեցող մանկավարժների աշխատանքը,  մյուս կողմից խրախուսվում են երիտասարդ մանկավարժները, ովքեր նոր են ոտք դնում մանկավարժության դժվարին ուղին, բայց կարճ ժամանակահատվածում հասցրել են դրսեւորել իրենց, եւ վերջապես երիտասարդ գիտնականները, ովքեր մնացել են հայրենի մարզում ու իրենց գիտելիքներն ի նպաստ են բերում մարզի մտավոր ներուժի զարգացմանը:

Տաշիր”  բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը բարձր գնահատեց Լոռու մարզպետարանի եւ “Լոռու երիտասարդ սերունդ” հ/կ ներգրավվածությունը` կազմակերպչական աշխատանքների առումով նման միջոցառումները Լոռու մարզում բարձր մակարդակով իրականացնելու գործում:

Տաշիր”  բարեգործական հիմնադրամի մամլո ծառայություն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ