21 Սեպտեմբերի, Saturday, 2019
KFC

Նոր տարին առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի. հաղթանակից բացի, նաեւ երջանկություն

image_12566

Արդեն չորս տարի է, ինչ Հայ Ազգային կոնգրեսի համակիրներն ու ակտիվիստները Ամանորի գիշերը հավաքվում են Սարյանի արձանի մոտ եւ դիմավորում Նոր տարին: Այս անգամ եւս բացառություն չէր:

Սարյանի արձանի մոտ  հավաքվածները սպասում էին ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն նա  Վիշապի տարվա առաջին ժամերը նախընտրեց անցկացնել ընտանիքում:

Փոխարենը, Կոնգրեսի ղեկավարներից հանդիպման վայրում էին  Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Աշոտ Սարգսյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հարություն Ուռուտյանը:

Չնայած ՀԱԿ-ի պատասխանատուները Henaran.am–ի հետ զրույցում ասել էին, որ այդ գիշերը քաղաքականությունից չեն խոսելու, այնուամենայնիվ, բարեմաղթանքներում քաղաքական նոտաներ զգացվում էին: “Ժողովուրդն այս տարիների տառապանքի համար, պարգեւատրվելու է մեր կամքով, մեր ցանկությամբ, մեր ուզածով եւ մեր  պայքարով”,-մաղթանքների հետ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Ըստ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, ամեն տարի, իրար հաղթանակ են մաղթում եւ ինքը չի էլ կասկածում եմ, որ հաղթելու են: Պարզապես, նրա խոսքով, բացի հաղթանակից, այլ բաներ էլ կան կյանքում:

“Ես ուզում եմ ձեզ բոլորիդ մաղթել երջանկություն այս Նոր տարվա մեջ: Երջանկությունը մենակ հաղթանակով չէ` սեր, բարություն, առողջություն, հազար ու մի բան, էս ամեն ինչը ձեռք է բերվում միայն էն սիրով, որը մենք բոլորս իրար նկատմամբ տածում ենք: Եկեք խմենք այդ սիրո, այդ հավատի կենացը”, – ասաց  ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Իհարկե, ամեն խոսողից հետո ներկաները վանկարկում էին ՀԱԿ-ի կարգախոսը` “Պայքար, պայքար, մինչեւ վերջ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ