20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արտակարգ պատահարների թվի աճ Հայաստանում

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում 2011 թ. դեկտեմբերի 31-ից մինչ 2012 թ. հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընդհանուր առմամբ 63 արտակարգ դեպք, որը 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 24-ով (61.5 տոկոսով):

Հիմնականում այդ աճը պայմանավորված էր հրդեհների (19-ով, կամ 65.5 տոկոսով) եւ թունավորումների (7-ով, կամ 8 անգամ) մասնաբաժիններում կտրուկ աճով, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը մնացել է անփոփոխ:

2011-2012 թթ. նույն ժամանահատվածի համեմատությամբ զոհերի մասնաբաժնում գրանցվել է նվազում (2-ով, 2 անգամ), իսկ տուժածներինը՝ աճ (13-ով, 56.5 տոկոսով):

Տուժածների նման ցուցանիշը պայմանավորված է ՃՏՊ-ների (5-ով, 25 տոկոսով) եւ թունավորումների (8-ով, մոտ 3 անգամ) մասնաբաժիններում գրանցված աճով, իսկ հրդեհներից տուժածներ չեն գրանցվել:

Նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է հրդեհի 2 կեղծ կանչ, 1 հսկվող եւ 7 (2-ը գրանցվել է դեկտեմբերի 31-ին մայրաքաղաքում. խորովածի ծուխը դիտվել է որպես հրդեհ, նմանատիպ 1 կանչ՝ Սյունիքի մարզում)՝ այլ դեպքեր: Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի կողմից սպասարկվել է 5 կենցաղային կանչ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ