03 Ապրիլի, Ուրբաթ, 2020
KFC

Աստված իմ …

xPvKI7ikRsLikA88Lt

Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնի՛ր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին: Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատի՛ր և աջակցի՛ր ինձ:

Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրո՛ւ ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա:

Ղեկավարի՛ր իմ մտքերն ու զգացմունքները բոլոր իմ խոսքերում և գործերում:
Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի՛ թույլ տուր ինձ մոռանալ, որ այդ ամենը ի վերուստ է առաքված Քո կողմից:

Սովորեցրո՛ւ ինձ ամեն մարդու հետ խելամիտ ու շիտակ վարվել, չվշտացնելով ու չվրդովեցնելով և ոչ մեկին:

Տե՛ր, ինձ ուժ տուր կրելու այս առաջիկա օրվա հոգնություններն ու բոլոր դիպվածները:
Ղեկավարի՛ր իմ կամքը, և սովորեցրու ինձ աղոթել, հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել: ԱՄԵՆ

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ