26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտնի է 26-ամյա ծննդկանի մահվան պատճառը

«Մերին մահացել է թոքաբորբից: Միայն դա կարող եմ ասել»,-Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց մահացած ծննդկան  Մերիի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը: Հոր փոխանցմամբ` ընտանիքը դեռ պետք է  մանրամասն ծանոթանա  դատաբժշկական փորձաքննության հետ, որից հետո  իրենց կարծիքը վերջնական կասեն:

Նշենք, որ հարազատներն սեպտեմբերի 15-ին պետք է ծանոթանային դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը:

Հիշեցնենք, Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Հարազատները նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ անմիջապես կեսարյան հատում են արել:

Հուլիսի 29-ին նա մահացել է, իսկ հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը: Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ