19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պարգեւներ` պաշտպանության նախարարության առաջին խորհրդակցությունում

ՀՀ պաշտպանության նախարարությունում հունվարի 9-ին տեղի ունեցած  նախարարության կենտրոնական ապարատի խորհրդակցությունում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի 2012թվականի գերակա խնդիրները եւ հիմնական անելիքները: Գերակա խնդիրներից նախարարը մասնավորապես առաձնացրեց  ռազմակրթության, ռազմական արդյունաբերության եւ Զինված ուժերում կարգապահության բարձրացման խնդիրները: Պաշտպանության նախարարը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների այն աշխատակիցներին, որոնց պատշաճ ծառայության արդյունքում արձանագրվել են Զինված ուժերի 2011թվականի հաջողությունները:

Պաշտպանության նախարարի հրամանով օրինակելի ծառայությամբ աչքի ընկած զինծառայողները եւ քաղաքացիական ծառայողները արժանացել են ՊՆ գերատեսչական մեդալների ու պատվոգրերի:

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել նաեւ ՊՆ մշտական գործող մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները եւ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Վահրամ Բարսեղյանին պարգեւատրել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ