26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխատանքից ազատել են “Ա-Թիվի”-ի լրատվականի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանին

Ըստ որոշ տեղեկությունների “Ա-Թիվի”   հեռուստատեսության “Փաստ” լրատվականի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը ազատվել է աշխատանքից

Վերջինս մեզ հետ ունեցած զրույցում հաստատեց, որ ինքը էլի գործազուրկ է, բայց հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել: “Ես առաջիկայում կխոսեմ եւ խոստանում եմ, որ առաջինը Ձեզ կասեմ  ամեն ինչ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդուհի Սիմոնյանը:

Հեռուստատեսության տնօրեն Հրաչ Քեշիշյանը մեզ հետ ունեցած զրույցում մասնավորապես նշեց, որ  ոչ մի այլ պատճառ կամ կոնֆլիկտ չկար: “Պարզապես Վարդուհի Սիմոնյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, եւ տնօրինությունը հարմար չի գտել երկարաձգել այն”,-ասաց Քեշիշյանը:

Նա չբացառեց, որ  թիմից գուցե այլ հեռացողներ լինեն, սակայն տնօրինությունը այս պահին ոչ մեկին աշխատանքից ազատելու խնդիր չունի: “Նորմալ աշխատում ենք, բայց բնականաբար, մարդիկ կլինեն` կուզենան գնալու, իրենց կամքն է”,-ասաց Քեշիշյանը:

“Փաստի”  գլխավոր խմբագրի թեկնածուներ, ըստ տնօրենի` կան: “Պարզապես այս պահին քննարկման փուլում է”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քեշիշյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ