26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիահայերը գալիս են Հայաստան ու հեռանում Եվրոպա.պատմաբան

«Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրները դեռ բավականին շատ են։ Սկսած երեխաներից, կանգնում են տարբեր հարցերի առջև: Ամռանը պետք էր հատուկ դասընթաց կազմակերպել, որպեսզի երեխաները լրացուցիչ կարողանային սովորել և հարմարվել այստեղի կրթական ծրագրերին: Շատերին գիտեմ, որ երեխաները դպրոցներում չհարմարվեցին և ընտանիքը գնաց երկրից»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց սիրիահայ  պատմաբան Գևորգ Յազեչյանը :

«Սիրիահայությունը պետք է սթափ որոշի՝ ինչ անել ապագայի համար: Շատերը գալիս են այստեղ ոչ թե մնալու, այլ Գերմանիա, Ավստրիա գնալու համար։ Ճշմարիտը Հայաստան գալն է: Գնալով մեր ազգաբնակչության թիվը փոքրանում է, և այն ազդեցությունը, որ կարող էինք ունենալ տարածաշրջանում, հիմա չենք կարող, քանի որ շատ քիչ ենք: Պետք է լինի պետական ծրագիր՝ ընդունելու սիրիահայերին»,-նկատեց հանդիպման երկրորդ բանախոսը  Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:Որը համոզված է, որ   սիրիական պատերազմն ավելի է թեժանալու։

«Եթե խոսում եք հայրենասիրությունից,  ուրեմն հայրենիքի բեռը կրելու քաջություն ունեցեք»,-ընդգծեց ՀԳՄ նախագահը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ