29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հաղթանակած պետության հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին եւ զինվորն ենք. “Հայոց արծիվներ”

image_12516

Այս տարի` հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի կազմավորման 20 ամյակը: Այդ առիթով  “Հայոց արծիվներ”  հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 2012 թ-ը հայտարարել է Ազգային Բանակի տարի, եւ հունվարից մինչեւ դեկտեմբեր “Հայոց արծիվները”  Հայաստանի ԶՈՒ տարբեր զորամասերում կազմակերպելու եւ իրականացնելու է տարաբնույթ 20 միջոցառում:

Կազմակերպությունը իր նախաձեռնությունը սկսեց հունվարի 9-ին`

Արմավիրի մարզի զորամասերից մեկում: Այստեղ երդման արարողությունն էր եւ 800 նորակոչիկներ երդվեցին անձնուրաց ծառայել հայրենիքին:

Ինչպես միշտ, այս անգամ էլ ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար,   գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանն իր խոսքը սկսեց Լեռնահայաստանի  հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհի պատգամներից:

Ըստ Նժդեհի` Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով, իսկ Խ. Ասրյանը “խմբագրելով” զորավարին` ասաց.  “Հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է. սերն ու պաշտամունքը  առ Աստված, սերն ու պաշտամունքը  հայոց պետականության, քո ընտանիքի,  նահատակված եւ կենդանի հերոսների, քո նախնիների հանդեպ, միաժամանակ քո նախնիներին գերազանցելու ձգտումը: Ահա՛ հայրենասիրությունը հայոց”:

Շնորհավորելով բոլորին`Խաչիկ Ասրյանը  մասնավորապես հորդորեց չմոռանալ, որ բոլորս “հաղթանակած պետության, հաղթանակած բանակի, հաղթանակած քաղաքացին եւ զինվորն ենք”:  Նա նաեւ  անդրադարձավ Եռամիասնության արժեքային համակարգին`Ազգային բանակ-Հայոց նախագահ-Հայաստանի Հանրապետություն:

 “Միասնության տանիքը Ազգային Բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով ձեր մեջ Եռամիասնության արժեքային համակարգը` այսօր, քան երբեւէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, եւ այդ ժամանակ ես կասեմ Ձեզ. “Կեցցե՛ք դուք, կեցցե՛ Ազգային Բանակը, կեցցե՛ հայոց Նախագահը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը”,-ասաց հանրապետության թիվ 1 “Հայոց արծիվը”:

Կազմակերպության “Լեռնահայաստանի Արծիվ”  ոսկյա հուշամեդալով պարգեւատրվեց զորամասի հրամանատար, գնդապետ Գեւորգ Ենոքյանը, իսկ  ձեռքի ժամացույցներով պարգեւատրվեցին զորամասի մի շարք զինծառայողներ:

Ինչպես Henaran.am-ին ասաց Խաչիկ Ասրյանը, այս տարի բանակի տոնին նվիրված` կազմակերպությունը  հայկական բարձրավանդակում գտնվող 20 բնակավայրերում կանգնեցնելու է 20 խաչքարեր` ի հիշատակ  արցախյան հերոսամարտում նահատակված քաջորդիների:

Ի դեպ, հիշեցնենք, որ անցած տարի “Հայոց արծիվներ “հայրենասիրական ՀԿ-ն հայտարարել էր Անկախության տարի, եւ 2011 թվականի հունվարից մինչեւ դեկտեմբեր կազմակերպությունը Հայաստանի տարբեր զորամասերում  իրականացրել էր 20  միջոցառում նվիրված հայոց Անկախության 20-րդ տարեդարձին:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ