26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վոլգոգրադում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել. կա զոհ

Նախօրեին Վոլգոգրադի «Բարիտոն» կարաոկե բարում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ, հայտնում է bloknot-volgograd.ru:

Նշվում է, որ բարի այցելուներն ինչ-որ բան չեն կիսել իրար հետ,10 հոգու միջեւ մասսայական ծեծկռտուք է սկսվել, ինչից հետո կարաոկեի սեփականատիրոջ որդին որսորդական հրացանով կրակել է  միջադեպի մասնակիցներից մեկի վրա:

Վիրավորված 22-ամյա ադրբեջանցու ընկերները վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, սակայն տուժողի կյանքը փրկել չի հաջողվել:

Նշվում է նաեւ, որ հիվանդանոցի ճանապարհին տուժողին և վերջինիս ընկերոջը հետապնդել են մյուս կողմի ներկայացուցիչները, ովքեր ամբողջ ճանապարհին կրակել են իրենց զոհերի մեքենայի վրա: Բարեբախտաբար, այլ զոհեր չեն եղել:

Հարուցվել է քրեական գործ, կրակող 34-ամյա տղամարդը ձերբակալված է:

Ինչպես գրել է ադրբեջանական haqqin.az-ը, նշյալ կարաոկեն պատկանում է Վոլգոգրադի հայկական համայնքի ներկայացուցիչներից մեկին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ