26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխատանքի պետք է վերադառնալ հետզհետե

Հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը համոզված է, որ երբ  մարդը երկարատեւ հանգստից հետո արդեն հետ է վարժված լինում լարված աշխատանքային օրից, նույն ռեժիմին վերադառնալու համար մի փոքր ժամանակ է պետք:

“Այս վիճակն  անցնում է 1-2 օր հետո եւ ոչ մի հետեւանք չի թողնում, քանի որ մարդու հարմարվողական մեխանիզմները ենթագիտակցորեն սկսում են իրեն օգնել”,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց հոգեբանը: Նա խորհուրդ տվեց աշխատանքի “թեժ” ռեժիմին վերադառնալիս` սկսել փոքր, կիսատ մնացած գործերից: Այդ պարագայում, ըստ տիկին Նալչաջյանի, չենք էլ նկատի, ինչպես վերադարձանք կանոնանավոր ռիթմի:

Ինչ վերաբերում է սթրեսներին, ապա դա մարդու առօրյայի անբաժան մասն է:

Սթրեսը ոչ միայն բացասական, այլ դրական վերականգնող ազդեցություն կարող է ունենալ եւ մարդուն պահել կյանքի ռիթմի մեջ:

Սթրեսները լինում են նախատոնական, տոնական եւ հետտոնական: Հետտոնականը մարդու մոտ միայն  “թեթեւ անհարմարվողականության զգացողություն է առաջացնում”, որը հոգեբանի խոսքով` չի կարելի  դեպրեսիա անվանել:

“Դեպրեսիա” կոչվող հեգեբանական երեւույթը ախտածին է, իսկ այս փոքր անհարմարությունը լուրջ հոգեբանական խնդիրներ չի կարող առաջացնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ