26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խորհրդարանական համակարգը Հայաստանի համար փրկություն է. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ-ն սահամանադրական փոփոխությունների վերաբերյալ ունեցել է 70-ից ավելի առաջարկություններ, որոնց զգալի մասն իրացվել է: Այս մասին այսօր ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և հակադարձեց այն պատգամավորներին, որոնք սահամանադրական փոփոխություններում տեսնում են քաղաքական մենաշնորհի ստեղծում.«Իսկ այսօրվա գործող Սահամանդրությունը տալի՞ս է շանս երբևէ քաղաքական մենաշնորհը վերացնելու: Գործող Սահամանդրությունը չի տալիս այդ շանսը և հետևաբար առաջարկվում է փոփոխություն կատարել, որպեսզի հասարակությունը, քաղաքական ուժերը ունենան այդ հնարավորությունը»:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ պետք է փոխել իշխանության վերաբերյալ ընկալումը.«Կառավարման խորհրդարանական համակարգն այսօր Հայաստանի համար փրկություն է: Միակ ճանապարհն է: Չպետք է սպասել սահամանադրական ճգնաժամի առաջացմանը, որ նոր իրականացնել սահամանադրական փոփոխություններ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ