26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արաբական Երկրների Լիգայի դիտորդը հայտնել է ճշմարտությունը Սիրիայում տիրող իրավիճակի մասին

Արաբական Երկրների Լիգայի դիտորդը մեկնել է Սիրիայից` Բաշար Ասադի ռեժիմին մեղադրելով ռազմական հանցանքների մեջ, ինչպես նաեւ հայտնելով, որ ԱԵԼ-ի առաքելությունն այնտեղ “ֆարս” էր:

Ալժիրի ներկայացուցիչ Անվար Մալեքը “Ալ-Ջազիրային” հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները տանկերը չեն հանել փողոցներից, դիպուկահարներն ամենուրեք են, մարդկանց գողանում են, իսկ նրանց, ում հեռուստատեսությամբ ցուցադրում են որպես ձերբակալությունից ազատվածներ, պարզապես պատահական անցորդներ են:

ԱԵԼ-ի առաքելությունը Սիրիայում սկսել է 2011-ի դեկտեմբերի 26-ին: Ավելի վաղ Սիրիայի ընդդիմությունը մեղադրել էր Լիգայի ներկայացուցիչներին իրավիճակի ոչ ճիշտ լուսաբանման մեջ, սակայն Լիգան հասկացնել տվեց, որ կշարունակի աշխատանքը` չնայած քննադատությանը:

Լիգայի դիտորդները պետք է հետեւեն, թե ինչպես է իրականացվում  նոյեմբերին Լիգայի կողմից առաջարկված եւ Սիրիայի կողմից ընդունված հակամարտության կարգավորման ծրագիրը: Միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել Սիրիային դիտորդներին տրամադրել աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ պայմանները:

Հիշեցնենք, որ 2011-ի մարտից Սիրիայում սկսած հակամարտության զոհ է դարձել արդեն ավելի քան 5 հազար մարդ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ