26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն քննարկում է նախընտրական ցուցակների ձեւավորման սկզբունքները.Գագիկ Մելիքյան

Տարին ընտրական եւ  նախընտրական է: Իշխող “Հանրապետական” կուսակցությունը  սպասվող ընտրությունները թե խորհրդարանական , թե նախագահական, դիտարկում է որպես միասնական գործընթաց` նվազագույն եւ առավելագույն ծրագրերով: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Գագիկ Մելիքյանը նշել է, որ  ՀՀԿ-ում ընտրություններին ընդառաջ կազմակերպչական աշխատանքներ են տարվում` շտաբների ձեւավորման, տարածքներում համախոհների համախմբման, կուսակցական աշխատանքների ակտիվացման եւ ՀՀԿ առաջիկա համագումարի նախապատրաստման: “Արդեն  իսկ աշխատանքերը սկսված են նախընտրական ծրագրի ձեւավորման շուրջ, որը բխում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախըտնտրական ծրագրերից եւ որոշումներից, որոնք համապատասխանաբար, ըստ ժամանակացույցի պետք է կատարվեն: Այն, ինչ որոշում է ՀՀԿ խորհուրդը եւ գործադիր մարմինը , կներկայացվի ժողովրդին եւ  դրանով ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին”,-ասել է Գագիկ Մելիքյանը:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ ՀՀԿ նախընտրական ցուցակների ձեւավորման գործընթացին եւ նշել, որ  քննարկվում են նաեւ ցուցակների կազմման սկզբնական սկզբուքներն ու առաջարկությունները, որոնց հիման վրա ձեւավորվելու են ՀՀԿ ցուցակները: “Կարեւորում եմ այն անձանց ընդգրկումը ցուցակներում, որոնք ավելի մեծ հեղինակություն ունեն, կատարած աշխատանք ունեն, ինչու չէ նաեւ երիտասարդների ընդգրկումը, որոնք եղել են եւ այդպես էլ պետք է լինի”,-նշել է Գագիկ Մելիքյանը: Ցուցակներից բացի քննարկվում են նաեւ ընտրատարածքներում մեծմասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների առաջադրման հետ կապված հարցեր:Այս դեպքում եւս, ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով, կարեւորվում է վերջիններիս կատարած աշխատանքը:

Henaran.am-ի դիտարկմանը, թե պատգամավորի նշած սկզբունքների մեջ բացակայում էր գործարար պատգամավորների` խորհրդարանում լինել-չլինելու հարցը, որը ամիսներ առաջ բուռն կերպով քննարկվում էր, Գագիկ Մելիքյանն արձագանքեց այսպես.”Ես ուղղակի մոռացա դա նշել”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ