24 Մարտի, Ուրբաթ, 2023
KFC

1 տարեկան Վարդուհին քնում է փողոցում՝ նրա մայրը գիշերը մաքրում է փողոցները

55ee57c40dc2e_crop

Մեկ տարեկան Վարդուհու գիշերներն անցնում են փողոցում, քանի որ նրա մայրը՝ Նարինեն, գիշերը մաքրում է փողոցները, իսկ երեխային տանը միայնակ չի կարող թողնել: Նարինեն ամսական 53.000 դրամ աշխատավարձ է ստանում, որից 30.000 դրամը տան վարձ է վճարում: Երբ երեխային քաղցրավենիք գնելու համար մի փոքր գումար տվեցի, նա նախ դժվարությամբ վերցրեց, հետո էլ, իմանալով, որ ես էլ երեխաներ ունեմ, ասաց, որ շուտով աշխատավարձ է ստանալու ու ինքն էլ իմ երեխաների համար քաղցրավենիք կգնի…

Փոքրիկ Վարդուհին այդ ընթացքում արթնացավ, ուղղակի պետք էր նրա գեղեցիկ դիմագծերն ու փայլող աչքերը տեսնել… Այդ պահին այլևս չնկարեցի, Նարինեին խոստացել եմ անպայման նկարել երեխային…

Նրանց հանդիպել եմ երեկ, 3:00-ին, աշխատանքից տուն վերադառնալիս, Նորքի 1-ին զանգվածում…

Ովքեր ցանկանում են օգնել Նարինեին, կարող են գրել Էդգար Հարությունյանի ֆեյսբուքյան էջին 

KFC

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ