26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է կատարվում եղանակի հետ

«Օդի բարձր ջերմային ֆոնը կշարունակվի պահպանվել մինչև սեպտեմբերի 13-ը»,-  այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով եղանակային բարձր ջերմաստիճանին: Գագիկ Սուրենյանի խոսքով՝ ջերմաստիճանը կհասնի մինչև +35 աստիճանի, ինչը մի քանի աստիճանով բարձր է նորմայից:

«Սեպտեմբերի 13-ից հետո ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում, սակայն առնվազն 3 աստիճանով այն կիջնի: Սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև տեղումներ»,- տեղեկացրեց  օդերեւութաբանը՝ ընդգծելով, որ սեպտեմբեր ամսին նման բարձր ջերմաստիճան գրանցվում է միջինը 5 տարին մեկ անգամ, թեեւ սա բացառիկ երեւույթ չէ: Այն պայմանավորված է տաք օդային հոսանքների ներթափանցմամբ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ