26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանը նորմալ խնդրեց. Շահենը սալջարդ ունի

Երեկ Հայաստան- Դանիա ֆուտբոլային խաղի ժամանակ  Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի և ոստիկանների միջև կրկին միջադեպ է տեղի ունեցել:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Շահենը նշեց, որ միջադեպի հիմնական մեղավորները ոստիկաններն են:

Նրա փոխանցմամբ` ֆուտբոլի մեկնարկից դեռ 40 րոպե առաջ իրեն հանդիպելու և զրուցելու առաջարկ է արել ՀՖՖ-նախագահ Ռուբեն Հայրապետյանը : Շահենը հանդիպել է Ռուբեն Հայրապետյանին:

«Ինձ  նորմալ խնդրեց, որ անցյալ անգամվա նման ակցիա չանեմ ու չխափանեմ ֆուտբոլային խաղը, պատճառ բերելով, որ  Ֆուտբոլի ֆեդերացիային տուգանում են»,-պատմեց Շահենը:

Շահենի փոխանցմամբ` ինքը գնացել էր ֆուտբոլային խաղը դիտելու և խաղը խանգարելու և ակցիա անելու նպատակ չի ունեցել:

Շահենի խոսքով ՝ առաջին խաղակեսը հանգիստ է անցել, ոստիկանների հետ որևէ խնդիր չի եղել. «Առաջին խաղակեսը առանց միջադեպի  է անցել,  ընդմիջման ժամանակ ամեն ինչ սրվեց և լարվեց: Ուզում էինք գնալ հյութ գնելու, դարպասից բոլորը դուրս էին գալիս, իսկ ոստիկանները մեզ թույլ չտվեցին, ու այլ ելք ցույց տվեցին: Էդ ուրիշ ելքից ուղարկում էին նույն տեղը, մի խոսքով՝ ոստիկանները մեզ հետ մուկն ու կատու էին խաղում: Հետո  ոստիկանները, քաղաքացիական հագուստով անձինք ինձ շրջապատեցին ու հրելով հեռացրեցին ստադիոնից: Հրելով  մի քսան աստիճան մի կերպ  իջանք, ոտքս ոլորվեց»,-պատմեց Շահեն Հարությունյանը:

Շահենին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ ոտնաթաթի սալջարդ ունի:

Հիշեցնենք,  Եվրո-2016-ի ընտրական փուլի   Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի  ժամանակ Շահենը անակնկալ մտավ խաղադաշտ: Ոստիկանները կարողացան հեռացնել և բերման ենթարկել տղային: Բողոքի նման ակցիա անցկացնելու պատճառով ՝ ՀՖՖ-ն կարող է տուգանվել 80-130 հազար եվրոյով:

Հիշեցնենք նաև, որ Շահեն Հարությունյանը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին է,որը 2013 թվականի նոյեմբերի 5-ին զանգվածային անկարգություն հրահրելու մեղադրանքով դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: 4 տարվա ազատազրկման դատապարտվեց  անչափահաս Շահեն Հարությունյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ