26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

16-ամյա աղջկան սպանված են հայտնաբերել օլիգարխի առանձնատանը

16-ամյա Կարինա Զալեսովային սպանված են գտել Նովոսիբրսկի առանձնատներից մեկում: Սպանության մեջ մեղադրվում է նրա հասակակից Մատվեյը, ով այդ առանձնատան սեփականատիրոջ որդին է, հայտնում է Komsomolskaya Pravda-ն:

«Օգոստոսի 28-ին աղջիկս գնաց զբոսնելու: Երեկոյան երբ տուն չեկավ, զանգահարեցինք, հեռախոսին չպատասխանեց: Անհանգստացանք, քանի որ դա բնորոշ չէ նրան, շատ կարգապահ է: Սկսեցինք հիվանդանոցները զանգահարել»,- պատմում է Կարինայի հայրը` Սերգեյը:

Կեսգիշերին մոտ ոստիկանները հայտնել են աղջկա ծնողներին, որ աղջկան հայտնաբերել են սպանված: Նրանք պատմել են, որ մարդասպանին էլ են հայտնաբերել, 16-ամյա Մատվեյն է, ում ծննդյան օրն է եղել այդ օրը, իսկ Կարինան հյուրերի ցանկում է եղել:

Առանձնատունը, որտեղ դանակի 4 հարվածով սպանել են աղջկան, պատկանում է տեղի մեծահարուստներից մեկին: Ինչպես պարզվել է, Մատվեյն ու Կարինան նախկինում հանդիպել են, Կարինայի հայրն էլ է ճանաչել տղային:

Թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել առանձնատանը, առայժմ ոչ ոք չգիտի: Աղջկա ընկերուհիներից մի քանիսը պատմել են, որ սպանությունից հետո տղան զանգահարել է իրենց ու մանրամասն պատմել իր հանցագործության մասին:

Հարկ է նշել նաեւ, որ տղան ձերբակալված չէ, նրա հանդեպ տնային կալանք են նշանակել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ