26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախադպրոցականներին ու դպրոցականներին Երեւանի քաղաքապետը չի անտեսում

Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ  Արմեն Սիմոնյանը քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը ասել է, որ   նախադպրոցական ուսումնական հաստատություններում շարունակվում են երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման, պիտանելիության ժամկետների պահպանման իսկությունը պարզելու եւ խախտումները հայտնաբերելու նպատակով՝  անակնկալ ստուգայցերը:

Իհարկե, խախտումներ հայտնաբերվել են, եւ կարգազանցներին նկատողություն է տրվել:

“Եթե մենք ստանձնել ենք շուրջ 28 հազար երեխաների անվճար հաճախելության ապահովման ծախսերը, ապա պարտավոր ենք պատշաճ ձեւով հոգալ նաեւ նրանց սննդի կամակերպման հետ կապված բոլոր հարցերը: Հակառակ դեպքում համապատասխան միջոցներ կձեռնակվեն հաստատությունների ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու համար”,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին շարունակել ամենօրյա հսկողությունը

Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ խոսեց դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի  եւ չհաճախելու պատճառների մասին: Նշվեց, որ խնդրի կարգավորման նպատակով շարունակական եւ ամենօրյա աշխատանքներ են տարվում դպրոցների տնօրենների եւ ծնողների հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ