04 Հունիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Խաբված ու տուժված՝ սահմանագծին /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակչուհի Արև Քալանթարյանը տուժել է իր իրավունքներին լիարժեք չտիրապետելու և ՀՀ օրենքը չգիտակցելու պատճառով: Արև Քալանթարյանը անմեղ-մեղավոր է, իսկ արդյունքում տուժողի կարգավիճակում են հայտնվել նաև նրա անչափահաս երեխաները: Արևի ամուսինը հաշմանդամ-ազատամարտիկ է: Արև Քալանթարյանը աշխատում է գյուղում տեղակայված Մխիթարյան միաբանության՝ արվեստի դպրոցում: Քալանթարյանը գոբելենի ուսուցչուհի է:

Արև Քալանթարյանը միաբանությունում աշխատելու ընթացքում՝ առձեռն  ստացել է բավականին ցածր աշխատավարձ: Ավելի ուշ Քալանթարյանին գրանցել են, որպես աշխատող, որի մասին վերջինս լիարժեք գաղափար չի կազմել: Նա շարունակել է ստանալ նույն աշխատավարձը, սակայն փաստաթղթերի վրա այլ գումար է մատնանշված եղել:

՛՛Ծանր վիճակում եմ, պարտքերը խեղդում են… .ճար չունեմ: Ամուսինս  18 տարեկանում զենքա վերցրել: Այդ տարիքում մարդիկ մասնագիտություն են ստանում: Աղջիկս ամբողջ գիշեր պարապում էր, որ անվճար սովորի: Հիմա էլ գյուղում վարձով ենք….՛՛,-ցավը հոգում սեղմեց մայրը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ձեր մեկնաբանությունը

Անվանարկում և վիրավորանքներ պարունակող մեկնաբանությունները չեն թողարկվի:

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ