02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պրեսկոտը դրական գնահատեց Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Եվրոպայի Խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է իրականացնել Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:

Ջոն Պրեսկոտը դրական գնահատեց ժողովրդավարական  բարեփոխումների գործընթացում Հայաստանում արձանագրված առաջընթացը:   Զրուցակիցները անդրադարձան առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան -Եվրոպական միություն համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ