26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Ես չեմ ուզում պատգամավոր դառնամ”. Ժողովուրդ

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը` Սերժ Սարգսյանի եղբայրը, դեռ չգիտի` կրկին կդառնա ԱԺ պատգամավոր, թե ոչ: “Ժողովուրդ” թերթի հարցին` առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը թիվ 37 ընտրատարածքում, Սաշիկ Սարգսյանը պատասխանել է.

“Հլը ոչ մի բան որոշված չի: Ես, ճիշտն ասած, չեմ ուզում պատգամավոր դառնամ: Բայց տեսնենք”: Ի դեպ, Սաշիկ Սարգսյանն այս օրերին Գերմանիայում է:

Թերթը նաեւ հիշեցնում է,  որ տարբեր լրատվամիջոցներ նշում են, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններին Սաշիկ Սարգսյանի փոխարեն թիվ 037 ընտրատարածքում, որ ընդգրկում է Սյունիքի մարզի մի հատվածը, մեծամասնական ընտրակարգով  թեկնածություն է առաջադրելու    Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը կամ Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ