02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վերին Լարսում իրավիճակը չի փոխվել. ճանապարհին են մնացել ավելի քան 300 հայեր

Ինչպես Henaran.am-ին փոխանցում են տրանսպորտի եւ կապի նախարարությունից, հունվարի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ Վերին Լարսի անցակետում իրավիճակը չի փոխվել:

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/ – Կոբի և Ստեփանծմինդա- Լարսի հատվածներում առկա է ձյան հոսքերի վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար:

Առատ ձյան տեղումների պատճառով, նույն ճանապարհի Պասանաուրի- Գուդաուրի /Պոստա/ և Կոբի-Ստեփանծմինդա հատվածներում երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության դեպքում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ճանապարհի այլ հատվածները ամբողջապես երթևեկելի են:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու ճանապարհին են մնացել ավելի քան 300 հայեր:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ