18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջիկա ընտրությունները անկյունաքարային նշանակություն կունենան

Այսօր ողջ հանրային կյանքը ընկղմված է նախընտրական մրցապայքարի մեջ եւ շատ բան ենթարկվում է այդ մրցապայքարի գրված եւ չգրված կանոններին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք է հայտնել Քրիստոնեա-դեմոկրատական միության /ՔԴՄ/ նախագահ Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով,  առաջիկա ընտրությունները անկյունաքարային նշանակություն կունենան ՀՀ-ԵՄ համընթաց եւ մեր աշխարհա-քաղաքական հետագա զարգացումների համար:

“Մենք կանգնած ենք  լրջագույն հնարավորության առջեւ: Մենք կարող ենք այնպես անել, որ ընտրությունների արդյունքները, եթե անգամ ոմանց չբավարարեն, չվիճարկվեն հիմնական խաղաղացողների եւ հանրության կողմից: Եթե սա հաջողվեց, ՀՀ լուրջ զարգացման հնարավորություն կստանա, եթե բաց կթողնենք այս հնարավորությունը, մենք մեզ փակուղու  մեջ կդնենք”,-ասել է Խոսրով Հարությունյանը:

ՔԴՄ նախագահի դիտարկմամբ,  սա միայն քաղաքական կուսակացությունների եւ իշխանության  խնդիրը չէ , սա բոլորին պետք է հետաքրքրի:

“Հասարակության յուրաքանչյուր անդամից հիմնական պահանջը լինելու է սա: Ոչ թե այն, թե ով կընտրվի, այլ այն , թե ինչպես կընտրվի”,-հավելել է Խոսրով Հարությունյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ