19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ապագա խորհրդարանում նոր դեմքեր կլինեն. ՀՀԿ-ական պատգամավոր

Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը տեխնիկական  իմաստով անիրագործելի է, իսկ շահարկումները, թե միայն համամասնական ընտրություններն են ապահովում արդար ու թափանցիկ ընտրություններ, մեղմ ասած չափազանցված է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել ՀՀԿ –ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Պատգամավորը նշել է, որ միապալատ խորհրդարանի առկայության դեպքում անհրաժեշտ են  տարածաշրջանների շահերը ներկայացնող պատգամավորներ, որոնք հիմնականում առաջադրվում են մեծամասնական ընտրակարգով:

 “Ես այն պատգամավորներից եմ, որ ընտրվել եմ և համամասնականով, և մեծամասնականով: Եթե մեկ-երկուսն անբարեխիղճ են, դա չի նշանակում, որ  մնացածներն անբարեխիղճն են: Ես վստահաբար ասում եմ, որ կա հանրային պահանջ, որ ԱԺ-ում հայտնվեն այնպիսի պատգամավորներ, ովքեր աշխատող են”,-ասել է Մկրտիչ Մինասյանը:

 Պատգամավորը նաեւ նկատել է, որ Հայաստանում գտնվող ԵԽԽՎ մոիտորինգի հանձնաժողովի հայստանյան հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտը գնահատել է ժողովրդավարական բարեփոխումները Հայատանում, իսկ ընտրական համակարգերի վերաբերյալ նշել, որ այն ներքին հարց է:

Խոսելով ապագա խորհրդարանի կազմից, ՀՀԿ-ական պատգամավորն ասել է, որ այնտեղ կլինեն նոր դեմքեր ինչպես ընդդիմությունից, այնպես էլ իշխանությունից:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Համլետ Հարությունյանը, եւս ընտրական համակարգի շուրջ ընթացող քննարկումներին է անդրադարձել` համարելով այն անպտուղ: “Մեծամասնականը ՀՀԿ-ի բոստանը չի, այս ընտրակարգով ցանկացած հայ քաղաքացի կարող է դնել իր թեկնածությունը”,-նկատել է նա ու հավելել, ընտրությունները կեղծելու ցանկության դեպքում կկեղծես նաեւ միայն  մեծամասնական համակարգով ընթացող ընտրությունները:

Համլետ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ սպասվող համապետական ընտրությւոնները կանցնե քաղաքակիրթ մակարդակով եւ ձեռքբերում կդառնան ժողովրդի համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ