23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հատուկ մերսում բանտում /վիդեո/

Յուլիա Տիմոշենկո

Ուկրաինայի նախկին վարչապետ, կալանքի տակ գտնվող Յուլիա Տիմոշենկոյի մոտ են թողել նրա անձնական մերսողին`մերսման հատուկ սեղանով` բժշկական մերսում անցկացնելու համար, հայտնել է Խարկովի մարզում Պետական բանտային ծառայության մամլո քարտուղարը:

Տիմոշենկոն երկար ժամանակ բողոքում է մեջքի ցավերից, այդ պատճառով էլ իր հանդեպ մի շարք քրեական գործեր հարուցած քննիչների հետ շփվում է պառկած վիճակում: Ընդ որում` նա հրաժարվում է բանտի մերսողների ծառայություններից:

Մամլո քարտուղարը նշել է, որ  Տիմոշենկոյի մերսողը ժամանել է բանտի ղեկավարության թույլտվությամբ: Բժշկական մերսումից հետո նախկին վարչապետին կզննի Ուկրաինայի Առողջապահության նախարարության հանձնախումբը, որն արդեն գտնվում է գաղութի տարածքում:

Ավելի վաղ բանտի ծառայությունը հայտնել էր, որ Տիմոշենկոն ինքն է հրաժարվել բուժիչ մերսումից` ասելով, որ իրեն մերսման հատուկ սեղան է անհրաժեշտ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ