26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եղբայրասպանը հոգեկան հիվանդ չէ

Մասիս քաղաքի 27-ամյա Արմեն Քալաշյանը, որը անցած տարվա դեկտեմբերի 23-ին սպանել էր եղբորը` 25-ամյա Էրիկ Քալաշյանին, չի տառապում որեւէ հոգեկան հիվանդությամբ:

Հիշեցնենք, որ եղբայրները այդ օրը երեկոյան ընթրելիս ալկոհոլ են օգտագործել, հետո կենցաղային մի հարցի շուրջ սկսել են վիճել:

Վեճը ծեծռտուքի էր փոխվել, ու ավագ եղբայրը վերցնելով դանակը սպանել էր կրտսերին: Նշանակված դատաբժշկափորձաքննական հետազոտությունների արդյունքում Արմենը լրիվ առողջ է ճանաչվել:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Միաժամանակ, ըստ նույն աղբյուրի,  գործը դեռ նախաքննության փուլում է: Արմեն Քալաշյանը կալանավորված է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ