19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վթար Գյումրիում. մահացել է 20-ամյա Գեւորգ Կիրակոսյանը /վիդեո/

Այսօր` հունվարի 18-ին Գյումրիի “Մուշ 2” թաղամաս տանող ճանապարհին “ԲՄՎ” մակնիշի  23 ՍՍ 612 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  նույն թաղամասի բնակիչ 20-ամյա Գեւորգ Կիրակոսյանին: Մեքենայի ղեկին եղել է “Սառնաղբյուր” գյուղի բնակիչ 21-ամյա Հրանտ Ներսիսյանը:

Ըստ ականատեսների, պատահարը տեղի է ունեցել, այն ժամանակ, երբ  Գեւորգը եղբոր հետ ճանապարհը հատելիս է եղել: Մահացածի եղբայրը` 24-ամյա Լեւոն Կիրակոսյանը պատմել է, որ ճանապարհը անցել են երկուսով: Առաջինը `Լեւոնն է անցել, հետո` Գեւորգը, սակայն, մեծ արագությամբ երթեւկող մեքենա հարվածել է եղբորը:  Մահացածը ապրում էր մոր եւ եղբոր հետ, եւ ընտանիքի միակ կերակրողն է եղել:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ