26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անժելայի “տղամարդը” դատարանում

Երեւանի Կենտրոն եւ  Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 24-ին սկսվելու է “Ուր է իմ տղամարդը” սերիալի նախկին դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու” դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրա “տղամարդը”` Կարեն Արայանը մեղադրվում է ՀՀ  Քրօրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 հոդվածի (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հատկանիշներով:

Անժելա Սարգսյանի խոսքով, հենց  Կարենն է նրա ինտիմ նկարները տարածել Համացանցում:  Դերասանուհու ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները ասում են, որ Անժելան  թեեւ փաստաբան ունի,  բայց պատրաստ է դատարան գնալու եւ “պատռելու” Կարենի դիմակը: Գործը դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում է: Նշենք, որ այս նույն դատավորի վարույթում է նաեւ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործը:

Եթե վերջինս դատաքննությունը դռնբաց է, ապա չի բացառվում, որ Կարեն Արայանի դատաքննությունը ընթանա դռնփակ:

Կարեն Արայանը կալանավորվել է անցած տարվա հոկտեմբերի 5-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ