20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Ազատ դեմոկրատները” մեծամասնականով շատ տեղերում են լինելու. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի ,  ԱԺ առաջիկա ընտրություններում “Ազատ դեմոկրատները” մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ  կառաջադրվեն:

“Այս պահի դրությամբ, այո, մենք հակված ենք, մեծամասնական ընտրատարածքներում առաջադրումներ անել, նույնիսկ մտածում ենք հնարավորինս շատ առաջադրումներ անել: Նման քննարկումներ եղել են մեզ մոտ, եւ մենք մտադիր ենք առաջարկել ընդդիմադիր ուժերին մեծամասնական ընտրություններին մասնակցել միասնական թեկնածուներով: Պարզ է, որ ընդդիմությունը շատ մեծ ռեսուրսներ չունի՝ բացի հասարակական աջակցությունից:

Հենվելով իր այդ հիմնական ռեսուրսների վրա՝ չպետք է փոշիացնի իր հնարավորությունները ու կարողանա միասնաբար հանդես գալ: Դա շատ ճիշտ լուծում կլինի, եթե, իհարկե, ընդդիմադիր հիմնական ուժերը կարողանան իրենց մեջ ուժ գտնել այդ մոդելով առաջնորդվելու”,-թերթին ասել է կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ