26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դեսպանները նախագահականում էին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իրենց հավատարմագրերն են հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզը եւ տիկին Քեթրին Ջեյն Լիչը:

Նախագահը շնորհավորել է դեսպաններին` մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:

Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ իրենց փորձառությամբ եւ համատեղ աշխատանքով Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանները կնպաստեն հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը եւ տարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից երկուստեք կարեւորվել են տարբեր մակարդակի փոխայցելությունների, շփումների ակտիվացումը, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ պարբերական դարձած խորհրդակցություններն ու Մեծ Բրիտանիայի հետ փոխգործակցության զարգացումը Եվրոպական Միության ձեւաչափում եւս:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հարցերի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ