26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բաց նամակը Հայաստանից կուղղվի Սպիտակ տուն, Կրեմլ, Ելիսեյան պալատ

Բակուր Կարապետյան և Ալեքսանդր Մանասյան

“Շուշի” հիմնադրամի նախագահ, արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը եւ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, միջազգայնագետ Ալեքսանդր Մանասյանն այսօր ներկայացրեցին  իրենց բաց նամակը Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին` Ադրբեջանական հանրապետության ենթադրյալ սահմանների եւ նրա տարածքային ամբողջականության պահանջների անօրինականության մասին:

 Նամակում մասնավորապես ասվում է. “Լեռնային Ղարաբաղի խնդրում ասես իրար են բախվել հարցի լուծման միջազգայնորեն ընդունված երկու իրարամերժ մոտեցումներ` ԼՂՀ ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքն ու Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության իրավունքը, որն էլ անելանելի իրավիճակ է ստեղծել քաղաքակիրթ աշխարհում: Եթե ինքնորոշման իրավունքը պարզ է եւ ընդունելի, ապա այս խնդրում Ադրբեջանական Հանրապետության պահանջները, ինչպես երեւում է, իրավական հիմք չունեն”:

Նամակը հեղինակները կուղարկեն Սպիտակ տուն, Կրեմլ, Ելիսեյան պալատ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ